Բիշարյանը մոռացե՞լ է ՕԵԿ-ի մութ անցյալը


14:18 , 6 ապրիլ, 2015

Քաղաքական դաշտի որոշ կառույցներ ջանք ու եռանդ չեն խնայում ընդիմադիր բևեռները նվաճելու ու ժողովրդի «խոսափողի» դերը ստանձնելու համար: 
Դրա հետևանքով փորձում են հարություն առնել անգամ հանգուցյալ քաղաքական կառույցները, որոնք նահատակվել էին ժողովրդի ձայնը «վաճառելու», հուսալքության գիրկը նետելու և նրանց խաբելու հետևանքով:

Ամեն անգամ, երբ լսում ենք Օրինաց Երկիր կուսակցության ներկայացուցիչների կոչերն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իրենք մոռացել են ՕԵԿ-ի ոչ այդքան փառավոր անցյալը: 
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հիմա էլ հիշել է ժողովրդի խնդիրների մասին: Աչքովս ընկավ նրա հայտարարությունը. Խոսելով ժողովրդի թիվ մեկ խնդիրների մասին, ներկայացրել է ՕԵԿ-ի հերթական «ազգափրկիչ» ծրագիրը: 
Բովանդակությանը չանդրադառնալով` ուղղակի կուզեմ հիշեցնել հարգարժան տիկին Բիշարյանին, որ նրանք արդեն մի քանի անգամ ապացուցել են, որ Օրինաց Երկիր կուսակցության «փրկիչ» սովորաբար ծրագրերը հօդս են ցնդում: 
Հեղինե Բիշարյանին խորհուրդ կտայի ամպագոռգոռ հայտարարություն անելու փոխարեն, մտածել սեփական կուսակցությանը վերակենդանացնելու ավելի արդյունավետ մեխանիզմներ:

Երբ տեսնում ես հանգուցյալ կառույցների ներկայացուցիչների կոչերը, հայտարարություններն ու ժողովրդի անունից խոսելու հանդգնությունը, առաջին միտքը որ գալիս է գլխումդ . « Անջատել քաղաքական հանգուցյալների խոսափողները»