14:13 , 6 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent թերթում «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգությունը չի սկսել ԻԼԻՊ-ից» վերնագրով հոդված է տպագրել, որում զուգահեռներ է անցկացնում Օսմանյան Թուրքիայի և Իսլամական պետության դաժանությունների միջև:
Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «1990 թվականի ամռանը քայլում էի Բեյրութից հյուսիս գտնվող Կեսերվան շրջանի խաչակիրների մատուռի մոտով, որտեղ տարեց մարոնի քահանան ցույց տվեց բյուզանդական խճանկար, հավանաբար Սուրբ Հովհաննեսի: Այն, ինչ նա ցանկանում էր ինձ ցույց տալ, սուրբ մարդու աչքերն էին: Դրանք վնասել էին կամ թրով կամ էլ նշտարով: Քահանայի խոսքով, դա մուսուլմաններ են արել:
Նրա խոսքերը հստակություն մտցրեցին, քանի որ Լիբանանի այդ ժամանակվա բանակի գերենալ Միշել Աունը, անհույս պատերազմում կռվում էր սիրիական բանակի դեմ: Ամեն օր ես այցելում էի սիրիական հրետանիից զոհված քրիստոնյաների տները: Սիրիացիները, ըստ քահանայի նկարագրության, նույն «մուսուլմաններն էին», ովքեր թրով հանել էին հին նկարի աչքերը:
Հիշում եմ` այդ ժամանակ, նույնիսկ մինչև այսօր, ինքս ինձ ասում էի, որ դա չտեսնված բան է, որ չես կարող հնագույն պատմությունը պատվաստել ներկայի հետ: Քրիստոնյա-մուսուլման թշնամությունը այս մակարդակում հեքիաթ է երեխաներին վախեցնելու համար:
Սեպտեմբերի 11-ից հետո, երբ Հոլիվուդը մուսուլմաններին ներկայացնում էր որպես բարբարոս մարդասպանների, ովքեր ցանկանում են ոչնչացնել Ամերիկան, թվում է, թե մեր վախերն իրականություն են դառնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ