Քամած մածունով աղցան


13:35 , 6 ապրիլ, 2015

Բաղադրությունը

Մածուն – 200 գ,
Թթվասեր – 150 գ,
Սամիթ – մի քանի ճյուղ,
Վարունգ – 1 հատ,
Աղ, 
Սխտոր – 1-2 պճեղ

Պատրաստման եղանակը
Մածունն ու թթվասերը խառնել: Սամիթը մանր կտրատել: Վարունգը մանր կտրատել, կարելի է կեղևը չհեռացնել: Խառնել այս ամենը, աղ, պղպեղ ցանել: Ավելացնել նաև ճզմած սխտորը, խառնել ու մատուցել: