Չինաստանում խեղդվել է մի ամբողջ ընտանիք՝ ջրամբարն ընկած աղջկան փրկել փորձելիս


13:48 , 6 ապրիլ, 2015

shantou-drown1in.am-ը գրում է.

1 ընտանիքի 7 անդամ խեղդվել է հարավչինական Գունադուն նահանգի Շանտոու շրջանում այն բանից հետո, երբ 17-ամյա աղջիկն ընկել է ջրամբարը՝ փորձելով լվանալ ձեռքերը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղջկա 6 ազգականները՝ ներառյալ ծնողները, ջուրն են նետվել՝ հուսալով փրկել խեղդվողին, սակայն արդյունքում իրենք էլ մահացել են աղջկա հետ միասին:

Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ընտանիքը վերադառնում էր գերեզմանոցից:

Տեղի իշխանությունները նշում են, որ զոհվածների շրջանում եղել են 13 ու 15 տարեկան երկու անչափահասներ: