12:35 , 6 ապրիլ, 2015
Աշխարհի ամենամեծ ճագարի կոչման տիտղոսակիրը խուճապի մեջ է։ Հայտնվել է նրա մրցակիցը և այդ մրցակիցը ոչ այլ ոք է, քան նրա որդին։ Ճիշտ են ասում էլի, թշնամին տնից է լինում։ Պաշտոնապես աշխարհի ամենամեծ ճագար է համարվում Դարիուսը, որի քաշը 23 կգ, իսկ հասակը 121 սանտիմետր է կազմում։ Դարիուսի որդի Ջեֆը որոշել է «խփել հոր գործին»։ Ներկայումս Դարիուսն է գրանցված Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում իբրև աշխարհի ամենամեծ ճագար, բայց շուտով ամեն ինչ կփոխվի։ Այս ճագարների տերը Մեծ Բրիտանիայի 63-ամյա բնակիչ Անետ Էդվարդսն է: Տարվա կտրվածքով այս ճագարներն ուտում են 2000 գազար և 700 խնձոր։

Դարիուսի որդի Ջեֆի հասակը կազմում է 110 սմ։ Առաջիկա 6 ամիսները նրա մոտ ակտիվ աճի շրջան է լինելու։ Կանխատեսումների համաձայն՝ կես տարի անց նա իր հորը կտա-կանցնի թե՛ հասակով, թե՛ քաշով։ Այս երկու հսկաներին պահելու համար 7500 դոլար է պահում։ Տիկին Էդվարդսն ասել է, որ իր երկու ճագարները շատ մարդամոտ են ու հատկապես լավ են մերվում երեխաների հետ։ Վերջերս նրանք ընկերացել են նաև տիկին Էդվարդսի մյուս ընտանի կենդանու` շնիկի հետ։
![]() |
![]() |
Այս գիրուկ ճագարները շատ են սիրում իրենց վրա ուշադրություն գրավել։ Ջեֆն իր մայրիկի ու հայրիկի հետ միասին բնակվում է տիկին Էդվարդսի հետնաբակում։ Նրանք երեքն էլ շատ կոկիկ կենդանիներ են և շատ հոգս չեն պատճառում տիկին Էդվարդսին։ Միակ խնդիրը նրանց հսկայական ախորժակը բավարարելն է, սակայն տիկին Էդվարդսը սովոր է մեծ ախորժակ ունեցող ճագարներ խնամել: Նախկինում նա խնամում էր Դարիուսի մայր Էլիսին, որը համարվում էր աշխարհի ամենամեծ ճագարը, նախքան Դարիուսը կգերազանցեր մոր սահմանած ռեկորդը:

Մարդիկ սիրում են այցելել Էդվարդսի տուն՝ նրա ճագարներին տեսնելու: Էդվարդսի ընտանիքի բոլոր անդամները սիրում են այս գիրուկներին: Երբ Էդվարդսին հարցրել են, թե ինչպես է նրան հաջողվել այսքան գիրացնել իր ճագարներին, վերջինս պատասխանել է.
Ոչ մի գաղտնիք չկա: Ես պարզապես շատ լավ եմ խնամում նրան ու երես եմ տալիս գազարներով:
![]() |
![]() |
Մայրցամաքային հսկա ճագարները սովորաբար ապրում են 4-5 տարի, սակայն լավ խնամքի դեպքում կարող են մինչև 7 տարի ապրել: Այս ճագարները համարվում են հնազանդ, ջերմ ու խելացի կենդանիներ: Նրանք հանգիստ են զգում իրենց մարդկանց կողքին, եթե մարդկանց միջավայրում սոցիալիզացիան տեղի է ունենում վաղ տարիքում: