11:48 , 6 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ստամբուլի գլխավոր դատախազությունը կալանքի սանկցիա տվել 34 զինծառայողների համար, որոնք մեղադրվում են լրտեսության, ահաբեկչական գործունեության և կառավարության աշխատանքը խոչընդոտելու փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV-ն։
Նրա տվյալներով՝ նման որոշումը կայացվել է «Սելյամ թաուհիդ» կազմակերպության գործունեության վերաբերյալ սկսված քննության շրջանակներում։ Կարծիք կա, որ ահաբեկչական այս կազմակերպությունը կապված է կառավարության անդամների գաղտնալսման կազմակերպման հետ։