11:10 , 6 ապրիլ, 2015Tert.am-ը գրում է.
Այսօր մեռելոց է` հանգուցյալների շիրիմներին այցելության, օր ինչից առաջ եկեղեցիներում հանգուցյաlների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Հիշեցնենք, որ մեռելոց օրերը Հայ եկեղեցական 5 մեծ տաղավար տոներին հաջորդող օրերն են, որոնք, սովորաբար, համընկնում են երկուշաբթի օրերի հետ: Մեռելոցի օրերին հարազատներն օրհնել են տալիս գերեզմանները և դրանց վրա խունկ ծխում։
Մայր աթոռի Արարատյան հայրապետական թեմի qahana..am կայքը տեղադրել է Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքը մեռելոցի խորհրդի մասին: Նա անդրադառնում է, մասնավորապես, թե ինչ նշանակություն ունի հոգեհանգստյան Ս. Պատարագը Զատիկի հաջորդ օրը, ինչո՞վ է կարևոր հոգեհանգստյան աղոթքը հանգուցյալի համար, հարցին, թե Քրիստոսի Ս. Հարության՝ Զատկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասուներորդ օրը, երբ է հավատացյալ ժողովուրդն այցելում հանգուցյալների շիրիմներին և եթե ննջեցյալի քառասուներորդ օրը համընկնում է Ս. Հարության տոնին, ինչպե՞ս վարվել: