Թուրքիայում լրտեսության համար 34 զինվորական է ձերբակալվել


11:02 , 6 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ստամբուլի գլխավոր դատախազությունը 34 զինվորականի ձերբակալման օրդեր է տվել, վերջիններս մեղադրվում են լրտեսության, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և կառավարության աշխատանքին խոչընդոտելու փորձերի համար, գրում է ТАСС գործակալությունը։

«Համապատասխան որոշումը կայացվել է, այսպես կոչված, «զուգահեռ կառույցի», «Սելյամ թաուհիդ» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ձերբակալվածները կասկածվում են «Սելյամ թաուհիդ» կազմակերպությանն անդամակցելու և «որոշակի շրջանակների» գործունեությանը մասնակցելու համար, որոնց նպատակն է «Թուրքիայի կառավարության տապալումը և նրա աշխատանքին խոչընդոտելը»։

Այդ կազմակերպության անդամներ են համարվում ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ստեղծած «Հիզմեթ» շարժման անդամները։ Նրանց մեղադրում են երկրի ղեկավարության հեռախոսների անօրինական գաղտնալսման համար։