Ի՞նչ անել այսքան ստրկամտության հետ


11:02 , 6 ապրիլ, 2015

Համբերությունս հատեց կարդալով, որ Պուտինը ծանր հիվանդ է, որ Պուտինի վերջն եկէլ է, որ նրան շուտով կփոխեն...Հա, դե մարդ է, մի օր եկել է, մի օր էլ կգնա, բայց ինչ անել էդքան մարդկանց հետ, ովքեր ուղղակի կուռքի էին վերածել նրան, ինչ անել էդ գիտակցության հետ, որ կարևորն առաջնորդն է, մարդկային կյանքերի վրա թքած, առաջնորդները պետք է լինեն բիրտ, անմարդկային, դա ուժի նշան է, ու դրա համար էլ մարդուն հարգում են, ի՞նչ անել քո երկրի էլիտաների հետ, որոնք մեկ վայրկյան չխորշելով, իրարից առաջ ընկնելով իրենց հավատարմությունն էին հայտնում օտար երկրի նախագահին: Ի՞նչ անել այսքան ստրկամտության հետ, հը՞, ի՞նչ անել...