10:46 , 6 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում նախօրեին գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 1980 թ. ծնված Հ. Կ.-ն գիշերը մահացել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ