09:58 , 6 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Եթե աշխարհը գոհ չլիներ Ուկրաինայում տեղի ունեցող բարեփոխումներից, ապա կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնություն չէր ստանա։ Այս մասին ասել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը 1 + 1, փոխանցում է Корреспондент-ը։
«Եթե Ուկրաինայում բարեփոխումների տեմպը, արագությունը կամ ուղղությունը չհամապատասխանեին աշխարհի սպասումներին, մեզ ոչ ոք 25 մլրդ դոլար չէր տա։ Մեզ ոչ ոք նույնիսկ 25 դոլար չէր տա»,- ասել է Յացենյուկը։
Նրա խոսքով՝ ինքը հաճելիորեն զարմացած է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունից, ով հրապարակայնորեն հայտարարել է, որ բարեփոխումներն Ուկրաինայում ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Նման հայտարարություն նախորդ շաբաթ արել է նաև Եվրահանձնաժողովը։
Սակայն Յացենյուկը զգուշացրել է, որ ԵՄ որոշ երկրներ միայն սպասում են նրան, որ Ուկրաինան որևէ սխալ թույլ տա։