09:25 , 6 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Էլիզաբեթ II-ի թոռը՝ արքայազն Հարին, մեկ ամսով զինվորական գործուղման է մեկնել Ավստրալիա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կանբերայոմ նա ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին ավստրալական զինվորական հուշարձանի մոտ՝ ողջունելու բրիտանական թագավորական ընտանիքի անդամին։
Արքայազն Հարին նախապատրաստություն կանցնի Փերթում գտնվող հատուկջոկատայինների բազայում, իսկ այնուհետև կուղևորվի աբորիգեններից կազմված հետախուզական ջոկատ, որը գտնվում է հյուսիսային տարածքում։
Մարտին արքայազնը հայտարարել էր, որ 10 տարվա ծառայությունից հետո հունիսին կլքի զինված ուժերի շարքերը։