08:57 , 6 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը քննադատել է հանրապետությունում ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյի հայտարարությունները Չեխիայի առաջնորդի արտասահմանյան ուղևորությունների վերաբերյալ։
«Չեմ կարող պատկերացնել, որ Վաշինգտոնում չեխ դեսպանն ԱՄՆ նախագահին ասեր, թե նա ուր ուղևորվի։ Թույլ չեմ տա ոչ մի դեսպանի միջամտել իմ արտասահմանյան այցերի ծրագրերին»,- հայտարարել է Զեմանը Parlamentni Listy պարբերականին տված հարցազրույցում՝ փոխանցում է «Նովայա գազետան»։
Շապիրոն օրերս չեխական հեռուստատեսության եթերում ասել էր, որ Չեխիայի նախագահի ներկայությունը մոսկովյան արարողություններին կհանգեցնի Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշման հեղինակազրկման։
Դիվանագետին այսուհետ ուրախ չեն լինի տեսնել նախագահական պալատում՝ ասվում է հայտարարության մեջ։ Զեմանը նույնիսկ չի ցանկացել պարզաբանումների համար Շապիրոյին իր նստավայր հրավիրել։
Չեխիայի նախագահը նաև դեմ է հանդես եկել հակառուսական պատժամիջոցներին։