Վրաստանի նախագահը դարձել է կառավարության ընդդիմությունը. Իվանիշվիլի


08:38 , 6 ապրիլ, 2015

Bidzina_Ivanishvili_2211121in.am-ը գրում է.

«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ով, նրա կարծիքով, դարձել է երկրի կառավարության ընդդիմությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

«Ես մի քանի անգամ ընդգծել եմ նրա քաղաքական ոչ կոռեկտությունը, երբ նա նախագահական ընտրություններից հետո երկրորդ օրը դիմակայեց իր թիմին, որը նրան բերեց նախագահության: Նման բան չես հիշի քաղաքականության համաշխարհային պատմության մեջ:

Ես այսօր ևս կարող եմ հիշեցնել հանրությանը այն, որ նախագահը տեղափոխվեց պալատ, վետո դնելու նրա նորաձևությունը, Նյու Յորք այցի հետ կապված նրա քմահաճությունները… Մի խոսքով՝ նա ընդդիմադիր է թիմին, ու թեև չի հայտնում այդ մասին՝ իր բոլոր արարքներով դա է ապացուցում»,- ասել է Իվանիշվիլին: