Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Եմենից տարհանել են տարբեր երկրների 44 քաղաքացիների


05:56 , 6 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Mistral դասի նավը Եմենից տարհանել է տարբեր երկրների 44 քաղաքացիների: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ գործողությունը տևել է 1.5 ժամ: Հեռանալով Եմենի ափից` ֆրանսիական ռազմանավը շարժվել է Ջիբութի ուղղությամբ, որտեղ էլ առաջիկա օրերին կգտնվեն տարհանվածները:

Պաշտպանության  նախարարության տվյալներով` Ֆրանսիայի ռազմածովային ուժերը և օդուժը, որոնք ավելի վաղ գործել են Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում, բերվել են օպերատիվ պատրաստվածության: