03:32 , 6 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Մարտի 19-ից ի վեր Եմենի հակամարտությանը զոհ է գնացել 549 մարդ, որոնցից 200-ը` խաղաղ բնակիչներ են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՄԱԿ- զեկույցը:
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության` կա նաև 1707 վիրավոր: Զոհերի ու վիրավորների զգալի մասը տուժել է մարտի 20-ին Սանաայում երկու մզկիթների պայթեցումից:
Զեկույցի համաձայն` զոհերի ու տուժածների մասին տվյալները խիստ մեղմ են, քանի որ շատերը ինքնուրույն են հուղարկավորում իրենց զոհերին, շատ մարդիկ էլ բուժօգնություն ստանալու և համապատասխանաբար իրենց մասին հայտնելու հնարավորություն չեն ունենում:
Այն բանից հետո, երբ Եմենում փորձում են իրենց իշխանությունները հաստատել հութի ապստամբները, մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ դաշնակիցների տասնյակը ռազմական գործողություններ է իրականացնում այդ երկրում: