«Սելտա»-«Բարսելոնա»` 0:1. առաջատարի դժվարին հաղթանակը


01:29 , 6 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

21212122

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Սելտա»-ին:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփեց «կապտանռնագույններ»-ի կենտրոնական պաշտպան Ժերեմի Մատյոն:

Հավելենք, որ հանդիպման 88-րդ րոպեին «Սելտա»-ն մնաց տասը հոգով: Խաղադաշտից հեռացվեց տանտերերի կիսապաշտպան Ֆաբիան Օրելյանան:

«Սելտա»-«Բարսելոնա»` 0:1

0:1 Մատյո (73՛)