19:18 , 5 ապրիլ, 2015
GalaTV.am-ը գրում է.
Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի ղեկավար եւ Փարիզի մզկիթի իմամ Դալիլ Բուբաքերը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին 2 տարվա ընթացքում երկրում կրկնապատկել մզկիթների թիվը,-հաղորդում է BBC-ին:
Նրա խոսքերով, այժմ գործող 2200 մզկիթները Ֆրանսիայի իսլամ դավանող բնակչության համար շատ քիչ են:
Դալիլ Բուբաքերն այդ հայտարարությունն արել է Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների տարեկան համաժողովի ընացքում, որն անցկացվում է Լե-Բուրժեում:
Ֆրանսիան մահմեդական բնակչության թվաքանակով առաջատարն է եվրոպական երկրների շարքում: Այդ երկրում բնակվում է իսլամ դավանող 5-6 մլն. քաղաքացի:
Աղբյուր` BBC
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան