16:49 , 5 ապրիլ, 2015
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Առողջապահության նախարարության սահմանած՝ քաշի թույլատրելի սահմանից ցածր ինդեքս ունեցող մոդելների աշխատելու վերաբերյալ արգելքը, տեղեկացնում են ԶԼՄ-ները։
Չափազանց նիհար մոդելները չեն կարողանա պոդիում դուրս գալ, իսկ այն գործակալությունները, որոնք կաշխատեն նման աղջիկների հետ, կտուգանվեն մինչև 75 հազար եվրոյով և կդատապարտվեմ կես տարվա ազատազրկման։ Ֆրանսիայի առողջապահության նախարարի կարծիքով՝ անորեքսիկ մոդելների երիտասարդ երկրպագուների համար սա լավ առիթ կդառնա՝ քաշը չափից շատ կորցնելուց առաջ լավ մտածելու համար։