15:40 , 5 ապրիլ, 2015
ՀՀ արտաքին վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-նզրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, նախօրեին ՀՀ ԱԳՆտեղակալ Շավարշ Քոչարյանը, ԳԱԼԱ-իհետ զրույցում պատասխանելով մերհարցին, թե մայիսի 8-ին Ս.Սարգսյանին հրավիրե՞լ են, ինքը պատրաստվո՞ւմ է արդյոք մեկնել Մոսկվա,պատասխանեց, որ կմեկնի, թե ոչ, կախված է Ս. Սարգսյանի աշխատանքայինգրաֆիկից: Սա, մեղմ ասած, համոզիչ պատասխան չէր: Ի՞նչ եք կարծում, այս անգամՍ. Սարգսյանին կհրավիրե՞ն Մոսկվա:
-Շատ արտառոց մի բան պետք է պատահած լինի, որպեսզի պարոն Սերժ Սարգսյանը մայիսի 8-9-ին Մոսկվա չգնա և չմասնակցի այդ օրերին նախատեսված պաշտոնական միջոցառումներին: Հաշվի առնելով Բաղրամյան 26-ի ու Կրեմլի փոխհարաբերությունների առանձնահատուկ դրվածքը՝ ՀՀ արտգործնախարարությունը կարող է և տեղյակ չլինել, թե ինչ խողովակներով և ինչպիսի ձևակերպմամբ է մասնակցության առաջարկ արվել հայկական կողմին:
-Պարոն Մելիքյան, հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խութեր կա՞ն, ըստձեզ: Ս. Սարգսյանին ԵՏՄ քննարկումներին չհրավիրելը, վերջին շրջանում ՀՀիշխանությունների պահվածքը՝ քաղաքական վեկտորն ուղղելու դեպի ԵՄ, ինչպեսնաև Ս. Սարգսյանի վերջին հայտարարությունները զենքի վաճառքի և ՌԴ-ԵՄկամուրջ դառնալու մասին և վերջապես ՀՀ ԱԳն փոխնախարարիհայտարարությունները՝ Ս. Սարգսյանի գրաֆիկի մասին, ինչի՞ մասին են վկայում:
Շարունակությունն՝ այստեղ