Սորոսը կոչ է անում ԵՄ-ին կենտրոնանալ Ուկրաինայի, ոչ թե Հունաստանի վրա


14:01 , 5 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

ԵՄ-ն գտնվում է ընտրության առաջ Հունաստանի և Ուկրաինայի խնդիրների պատճառով, և այն, թե ինչպիսի գործողություններ կձեռնարկվեն առաջիկա 3-5 ամիսների ընթացքում, կորոշի նրա ապագան առաջիկա հինգ տարում, ասել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, տեղեկացնում է Газета-ն։

Հունաստանի երկարաժամկետ ճգնաժամի լուծումը սխալ է սկսվել հենց ամենասկզբից բոլոր կողմերից, իսկ այժմ մեծ դեր են խաղում այն ճգնաժամում զգացմունքները, վստահ է գործարարը։

«Ուկրաինայում իրավիճակն ավելի պարզ է. Վլադիմիր Պուտինի Ռուսաստանն ագրեսոր է, և Ուկրաինան պաշտպանում է իրեն և նաև այն արժեքները և սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»,- ասել է Սորոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է կենտրոնանա ավելի շատ ուկրաինական ճգնաժամի լուծման, քան Հունաստանի խնդիրների լուծման վրա։

«Պուտինը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի Ուկրաինայում։ Ավելի շուտ, նա ձգտում է հասնել ֆինանսական և քաղաքական փլուզման, երկրում իրավիճակի ապակայունացման»,- ասել է Սորոսը։