Մեզ համար առանցքային կարևորություն ունի Հայաստանի հետ գործընկերությունը. ՆԱՏՕ-ի դեսպան


23:35 , 4 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Մեզ համար առանցքային կարևորություն ունի Հայաստանի հետ գործընկերությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության  և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանը:

«Մենք շատ ուրախ ենք համագործակցության ներկա մակարդակի համար,  ինչպես նաև` Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից իրագործվող տարբեր գործողությունների, և մենք իսկապես ցանկանում ենք խորացնել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում. դա կարող է վերաբերել զինված ուժերում առավել թափանցիկությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև` խաղապահ գործողություններին կամ կանանց ներգրավվածությանը»,-ասաց նա: