22:49 , 4 ապրիլ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց առաջատար Մյունխենի «Բավարիա»-ին:
Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Ռոբերտ Լեվանդովսկին 36՛: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Բորուսիա»-ն 33 միավորով եզրափակում է տասնյակը: