22:43 , 4 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով հասարակության առջև չէր երևացել ավելի քան մեկ տարի, մարտի 30-ին ողջույններ է փոխանակել Կուբա այցելած վենեսուելական պատվիրակության անդամների հետ։
Մեքենայում նստած 88-ամյա Կաստրոյի լուսանկարը հրապարակվել է Granma թերթում։ Մինչ այդ, Կաստրոն հասարակության առջև երևացել էր 2014-ի հունվարի 8-ին՝ Հավանայում մշակութային կենտրոնի բացման ժամանակ։