22:31 , 4 ապրիլ, 2015
Aratnews.am-ը գրում է.
Կուբայի հեղաոխության իսկական խորհրդանիշ և առաջնորդ Ֆիդել Կաստրոն վերջին 14 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ: Այս մաիսն տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Կաստրոն հանդիպել է Վենեսուելայից ժամանած պատվիրակության հետ:
Երբ Կոմանդանտեի ավտոմեքենան կանգ է առել Vilma Espin Guillois դպրոցի մոտակայքում, նրան միանգամից նկատել են աշակերտները և սկսել բացականչել «Ֆիդելն է եկել, Ֆիդելն է եկել»:
Հրապարկվել են նաև նկարներ որտեղ Ֆիդելը մեքենայից ձեռքով ողջունում է անցորդներին:
Նշենք, որ արդեն մի քնի տարի է, ինչ մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ Կաստրոն մահացել է, սակայն երկարակյաց հեղափոխականն ամեն անգամ ժխտում է տարածված լուրերը: