Հռոմի պապին խորհուրդ են տվել մակարոնեղեն քիչ ուտել


22:07 , 4 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին բժիշկները խորհուրդ են տվել մակարոնեղեն քիչ ուտել, շատ քայլել և մի փոքր նիհարել՝ մեջքի ցավերից ազատվելու համար:

Ըստ բժիշկների` ուտելու սովորույթների փոփոխությունը անհրաժեշտ է՝ պայքարելու քաշի ավելացման դեմ։

Աշխատասեր 78-ամյա պապը,  ով վերջերս բացահայտեց, որ շատ է սիրում պիցցա, արթնանում է առավոտյան ժամը 4,30-ին և սկսում իր զբաղված օրը։