ՀԿ ղեկավար. Երեւանում Զատկից առաջ կանաչին թանկացել է


17:18 , 4 ապրիլ, 2015

Երեւանում Զատկին ընդառաջ կանաչին թանկացել է։ Այս մասին ապիլի 4-ին լրագրողներին հայտնել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Խանութներում կանաչեղենը՝ սպանախը, սիբեխը, մանդակը, զգալիորեն թանկացել է։ Սակայն միաժամանակ պետք չէ կենտրոնանալ միայն վատ բաների վրա. ձվի թանկացում չի արձանագրվել։ Խանութներում դրանք արժեն այնքան, որքան առաջ։ Իսկ միսն ավելի էժան է, քան անցյալ տարի»,- նշել է Չիլինգարյանը։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին Զատիկն այս տարի նշում է ապրիլի 5-ին։