Քենիայում ազգային սուգ է հայտարարված


21:31 , 4 ապրիլ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է.

Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան 3-օրյա ազգային սուգ է հայտարարել` ի հիշատակ Հարիսա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութան 147 զոհերի: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:

«Ես եռօրյա սուգ եմ հայտարարում, պետական բոլոր շենքերի վրայից կիջեցվեն երկրի դրոշները»,- նշել է նախագահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Աշ-Շաբաբ» խմբավորման իսլամիստների ահաբեկչական հարձակման հետևանքով 148 մարդ է զոհվել, ևս 80-ը՝ վիրավորվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչական խմբավորման հարձակման թիրախում են հայտվել քրիստոեադավան ուսանողները:

Ահաբեկչական գործողության արմատները տանում են 2011 թվական, երբ Քենիայի զինված ուժերը ներխուժեցին Սոմալի, այս երկրում «Աշ-Շաբաբ» խմբավորմանը ճնշելու համար: