Օբաման ցանկանում է Ալյասկայի տարածքն արգելոցի վերածել


18:54 , 4 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ալյասկայի տարածքն արգելոցի վերածել։

Ըստ աղբյուրի` ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում Օբաման նշել է, որ այդ նախաձեռնությունը կօգնի պահպանել այդ նահանգի եզակի բնությունը։

Ալյասկայում գոյություն ունեն ֆլորայի և ֆաունայի որոշ տեսակներ, որոնք գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ։

Հավելենք, որ եթե կոնգրեսն Ալյասկան դարձնի արգելոց, հորատման և օգտակար հանածոների արդյունահանման ցանկացած աշխատանք կարգելվի, իսկ նահանգը հայտնի է իր հարուստ ընդերքով։