Ինչո՞ւ է առաջանում ցելյուլիտը


20:17 , 4 ապրիլ, 2015

Ինչո՞ւ է առաջանում ցելյուլիտըLife.panorama.am-ը գրում է.

Ցելյուլիտը ենթամաշկային ճարպային շերտի կառուցվածքային փոփոխությունն է: Ներկայացնում ենք 5 հետաքրքիր փաստ ցելյուլիտի մասին:

- Ցելյուլիտը առաջանում է ազդրերի, փորի, հետույքի, ստամոքսի հատվածում, քանի որ այս հատվածների ճարպը 5-6 անգամ ավել է մարմնի մնացած հատվածների ճարպից:

- Որքան բարձր է էստրոգենն օրգանիզմում, այնքան դանդաղ է ընթանում նյութափոխանակությունը, որն էլ հանգեցնում է ցելյուլիտի առաջացմանը: Կանանց մոտ հորմոնային մեծ փոփոխություններ են տեղի ունենում հղիության և դաշտանադադարի ժամանակ:

-  Քաշի կտրուկ նվազելը կարող է հանգեցնել «նարնջի մաշկի» առաջացմանը:

- Մարսողական համակարգի խնդիրները, աղիքային մի շարք խնդիրներ կապված են հյուսվածքներում առկա տոքսինների քանակից:

-  Թթվածնի բացականությունը խաթարում է նյութափոխանակությունը, որն էլ ցելյուլիտի առաջացման թիվ մեկ պատճառն է: