19:10 , 4 ապրիլ, 2015
Տասնամյակներ շարունակ Խորհրդային, իսկ այնուհետ նաև ռուսական զինագործները մրցել են ամերիկյան և արևմտյան զինագործների հետ՝ հնարավորինս ժամանակակից ու արդյունավետ զինատեսակներ ստեղծելու հացում։ Այս մրցարշավը սպառազինության բոլոր տեսակների ոլորտներում էր, իսկ ամենահետաքրքիր ուղղություններից մեկը հատուկ նշանակության զորքերի համար նախատեսված հատուկ զինատեսակների ոլորտն է, որոնք չափազանց բարդ են ու թանկարժեք՝ համազորային զորքերին մասսայականորեն մատակարարելու համար, սակայն անգամներով բարձրացնում են հատուկ նշանակության զորքերի բարձրակարգ մարտիկների մահաբերությունը։
Այսպիսով, այսօր կհամեմատենք երկու ավանդական ախոյանների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի զինանոցներն՝ ըստ զենքի տարբեր դասակարգերի։
ԴԱՆԱԿՆԵՐ/ՍՎԻՆՆԵՐ
Ռուսաստան
Ռուսական հատուկ նշանակայինները վաղուց արդեն մոռացել են Կալաշնիկովի սովորական սվինի մասին, քանի որ հատուկ նրանց համար երկու տեսակ հիմնական դանակներ են ստեղծվել՝ բալիստիկ դանակ և НРС-1/2։ Բալիստիկ դանակը հատուկ ձեռնամարտի համար է և կարողանում է կրակել իր շեղբը, իսկ НРС-ներն ավելի բազմաֆունկցիոնալ են և նաև կարողանում են կրակել փամփուշտներով։
Բալիստիկ դանակ

НРС 2
ԱՄՆ
Ամերիկյան հատուկ նշանակության հայացքներում ավելի պահպանողական հայացքներ ունեն մարտական դանակների ու սվինների առումով, և ամերիկյան դանակները ոչ իրենց շեղբերն են կրակում, ոչ էլ առավել ևս փամփուշտները, սակայն դրանք հայտնի են իրենց բարձրորակ պողպատով ու հիանալի բալանսավորվածությամբ։ Ըստ զորատեսակների՝ կարելի է հանդիպել հետևյալ մարտական դանակների. ASEK, Ka-Bar, Gerber Mark II և Strider SMF։
ASEK
Ka-Bar

Gerber Mark II

Strider SMF
![]()
ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ
Ռուսաստան
Ռուսական հատուկ ստորաբաժանումներն արդեն վաղուց հրաժարվել են խորհրդային ատրճանակների այնպիսի հին մոդելներից, ինչպիսիք են ՏՏ-ն, Մակարովը և Ստեչկինի ավտոմատ ատրճանակը, և արդեն մի քանի տարի է, ինչ նրանց տրվում են ПСС «Вул», ГШ-18 և СР1 «Вектор» տիպի ատրճանակներ։ Առաջին ատրճանակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն գրեթե անձայն է կրակում նույնիսկ առանց խլացուցիչի, երկրորդի առանձնահատկությունը նրանում է, որ այն, լինելով խիստ թեթև, հսկայական խոցման ուժ ունի ու կարողանում է ծակել 8մմ հաստությամբ պողպատյա թիթեղը, և վերջապես երրորդ ատրճանակի առավելությունը նրանում է, որ այն, բացի նրանից, որ ուժեղ խոցման ուժ ունի, նաև ավտոմատ կրակահերթերով է կրակում։
ПСС «Вул»

ГШ-18

СР1 «Вектор»

ԱՄՆ
Ամերիկյան հատուկ նշանակության զորքերում երբեք առանձնապես շեշտ չեն դրել ավտոմատ կրակահերթերով կրակող ատրճանակների վրա՝ փոխարենը նախապատվություն տալով բարձրորակ, թանկարժեք, վստահելի ու փորձված ատրճանակների, որոնց մեծ մասին հնարավոր է տարատեսակ տեխնոլոգիական հավելվածներ կցել։ Եթե որպես հիմք վերցնենք ԱՄՆ ռազմածովային ուժերի էլիտար SEALS ստորաբաժանման սպառազինության ցանկը, ապա այնտեղ կտեսնենք HK MK23, Smith & Wesson 686.357, SIg 226 Navy և HK USP ատրճանակները։
HK MK23

Smith & Wesson 686.357

SIg 226 Navy

HK USP

ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ/ԱՏՐՃԱՆԱԿ-ԳՆԴԱՑԻՐՆԵՐ
Ռուսաստան
Ռուսական հատուկ նշանակության զորքերն իրենց սպառազինությունը թարմացվում են արդեն քսան տարի, բայց խիստ դանդաղ տեմպերով, ինչի արդյունքում նրանց զինանոցը խիստ խայտաբղետ է ու փոփոխվող։ Եթե դիտարկենք առավել հաճախ հանդիպող զենքի մոդելները, ապա ինքնաձիգների և ատրճանակ-գնդացիրների զինանոցը բաժանվում է մի քանի խմբի.
– Կալաշնիկովի ինքնաձիգների ամենատարբեր մոդիֆիկացիաները, որոնք ստանդարտ ինքնաձիգներից տարբերվում են տարատեսակ մոդուլներ կրելու հնարավորությամբ (անդրփողային նռնականետ, խլացուցիչ, կալիմատոր/օպտիկական նշանառության սարք և այլն)։
– Հարաբերական նոր ու նոր զինատեսակներ, որոնք արտադրվում են հատուկ նշանակայինների համար։ Օրինակ՝ ОЦ-14 «Гроза», СР3 «Вихрь», АС «Вал» և փոքր գաբարիտային ինքնաձիգ 9А-91։
– Ատրճանակ-գնդացիրների տեսականի. СР-2М «Вереск», ПП-93։
– Ստորջրյա АПС ինքնաձիգներ, որոնք չունեն անալոգներ աշխարհում և կարող են ավտոմատ կրակահերթերով կրակել ջրի տակ։
Կախված նրանից, թե որ զորատեսակի կամ ուժային կառույցի հատուկ նշանակության զորքերի մասին է խոսքը՝ դրանց զինանոցում ընդգրկվում են նշված զինատեսակների տարբեր համադրություններ։
АК-74М

ПБС-1 և ГП-25 մոդուլներով լրացված АКМ

АК-12

ОЦ-14 «Гроза»

СР3 «Вихрь»

АС «Вал»

9А-91

СР-2М «Вереск»

ПП-93

АПС

ԱՄՆ
Կրկին հիմք ընդունելով NAVY SEALS հատուկ նշանակության ստորաբաժանումը՝ որպես ամերիկյան ԶՈւ ամենամարտունակ հատուկ ստորաբաժանումներից մեկը՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության զորքերի զինանոցի մասին։ SEALS-ները ևս օգտագործում են տարատեսակ ինքնաձիգներ, գրոհային հրացաններ և ատրճանակ-գնդացիրներ։ Բնականաբար, ցուցակը բացում է M4A1 գրոհային հրացանը՝ SOPMOD մոդուլային կոմպլեկտով, որի մեջ մտնում են ամենատարբեր մոդուլները։ Բացի ԱՄՆ ԶՈւ հիմնական հրացանից՝ զինանոցում ընդգրկված են նաև այնպիսի հրաշալի զենքեր, ինչպիսիք են FN SCAR-ի տարբեր մոդիֆիկացիաներ, HK MP5-ի տարբեր մոդիֆիկացիաներ և ուշադրություն՝ АК-47 լեգենդար ինքնաձիգը, որը հատուկ նշանակայինները սիրում են իր բացառիկ հուսալիության համար։
Ինչպես տեսնում եք, այս ոլորտում ևս ամերիկացիների հիմնական շեշտը բազմաթիվ օգտակար մոդուլներ ու տեխնոլոգիական հնարավորություններ ունեցող զենքերի վրա է։
M4A1

FN SCAR
.jpg)


HK MP5


![]()
AK-47
![]()
ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐ
Ռուսաստան
Ռուսական հատուկ նշանակության զորքերում երկար ժամանակ հաստիքային դիպուկահար հրացանը հին ու բարի Դրագունովի դիպուկահար հրացանն էր, սակայն հատկապես Աֆղանական պատերազմի փորձը ցույց տվեց, որ այս հրացանը լիարժեք չի բավարարում հատուկ նշանակության զորքերի պահանջները, և 80-ականներից սկսած՝ սկսեցին նոր դիպուկահար հրացաններ մշակել։ Ներկայումս ռուսական հատուկ նշանակության զորքերում Դրագունովի հրացաններ շատ քիչ են հանդիպում, այն էլ դրանց մոդեռնիզացրած տարբերակն է։ Փոխարենը, ռուսական զինագործները միանգամից մի քանի տեսակի հրացաններ ստեղծեցին՝ մոտ հեռավորությունների, միջին հեռավորությունների և մեծ հեռավորությունների վրա թիրախներ խոցելու համար։ Ընդ որում, այդ հրացանների տրամաչափերը տատանվում են 9մմ-ից մինչև 12.7մմ (վերջիններն անգամ բալիստիկ հրթիռներ կարող են խոցել հանքից դուրս գալու պահին)։ Բացի դրանից, առանձին ստորաբաժանումներ զինված են արտասահմանյան արտադրության դիպուկահար հրացաններով։
Ներկայումս դիպուկահար զենքերի սպառազինությունը ռուսական հատուկ նշանակության զորքերում ներկայացված է СВД, СВУ-АС, КСВК, ВКС «Выхлоп», ORSIS Т-5000, Steyr և ВСС «ВИНТОРЕЗ» տիպի հրացաններով։
Մոդեռնիզացված СВД
![]()
СВУ-АС

КСВК

12.7մմ տրամաչափի, անձայն ВКС «Выхлоп» դիպուկահար հրացան

ORSIS Т-5000

Steyr

ВСС «Винторез»

ԱՄՆ
Ամրիկյան հատուկ նշանակայինները, ունենալով դիպուկահար հրացանների մեծ ընտրանի, առավել նախապատվություն տալիս են միջին ու մեծ հեռահարություն ունեցող հրացանների։ Սա բացատրվում է նաև նրանով, որ կարճ հեռավորությունների վրա դիպուկահար հրացանի գործառույթը հանգիստ կարող են ստանձնել մոդուլներով գերհագեցած գրոհային հրացանները։ SEALS-ի զինանոցում հիմանականում երեք տեսակի հրացան է հանդիպում. M14, MK11 Mod 0 և m82a1 barrett դիպուկահար հրացանները։ Հարկ է նշել, որ ի տարբերություն ռուսական հատուկ նշանակության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված հրացանների մեծամասնությանը՝ այս հրացանները մի պատերազմի միջով չէ, որ անցել են ու իրենց հիանալի են դրսևորել։
M14

MK11 Mod 0

M82A1 Barrett ծանր դիպուկահար հրացան

ԳՆԴԱՑԻՐՆԵՐ/ՆՌՆԱԿԱՆԵՏԵՐ/ՀԱՏՈՒԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստան
Բավականին հազվադեպ է լինում, որ հատուկ նշանակության զորքերն այնպիսի ինտենսիվ մարտերի մեջ մտնեն հակառակորդի հետ, որ ծանր զինատեսակների ու հատուկ սպառազինության կարիք զգացվի, սակայն հատուկ նման դեպքերի համար հատուկջոկատայինների զինանոցում ընդգրկված են նռնականետեր, գնդացիրներ և այլ հատուկ միջոցներ։ Ռուսական սպեցնազում գնդացիրների ընտրանին մինչ օրս էլ ստանդարտ է՝ ПКМ (7.62մմ) և РПКМ (5.45մմ)։ Բացի գնդացիրներից՝ ռուսական հատուկ նշանակայիններն ունեն ձեռքի ГМ-94 և РГ-6 նռնականետեր, ինչպես նաև «Шмель» տիպի կրականետեր։
ПКМ

РПКМ

ГМ-94

РГ-6

ԱՄՆ
Ամերիկյան հատուկ նշանակայիններն օգտագործում են 3 տեսակի գնդացիրներ՝ M60E3, MK43 Mod 0 և M240։ Բացի դրանից, ամերիկացի հատուկ նշանակայիններն օգտագործում են ձեռքի տարատեսակ նռնականետեր, ինչպիսիք են MK13-ը, М320-ը և M203-ը, ինչպես նաև M136 AT4 և LAW տիպի թեթև հակատանկային հրթիներ, իսկ մերձամարտի և փակ տարածություններում վարվող մարտերի համար՝ հայերի սիրած «վինչեստրը», որն իրականում կոչվում է Benelli M4 Super 90։
М60Е3

MK43 Mod 0

М240

MK13

М320

M203

M136 AT4

LAW

Benelli M4 Super 90
