Ծաղիկների լեզուն. ինչի մասին են խոսում նրա նվիրած ծաղիկները


17:24 , 4 ապրիլ, 2015

Wedding.am-ը գրում է.

Հավանաբար չկա մի այնպիսի կին, ում համար հաճելի չլինի ծաղիկներ նվեր ստանալը: Իսկ ինչի մասին են պատմում ձեզ նվիրված ծաղիկները: Wedding.am-ը բացահայտում է ծաղիկների գաղտնի լեզուն:

Աստղածաղիկ -  նշանակում է հիացմունք

Մեխակ - կախված գույնից ունի մի քանի նշանակություն. վարդագույնը խորհրդանշում է մայրական սեր, կարմիրը` առաջնորդություն և հաղթանակ, սպիտակը` ձեզ հաջողություն են մաղթում, դեղինը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել: Սիրելի կնոջը ավելի ճիշտ կլինի նվիրել բազմագույն մեխակներ:

Գեորգինա - խորհրդանշում է թեթևություն հարաբերություններում, որոնք ոչինչ չեն պարտադրում

762a088a8dab7d2e587a922c769aac3f

Գերբերա - սա համակրանքի խորհրդանիշն է, և լավագույն ծաղիկներն են կոլեգաներին, ծանոթներին և ընկերներին նվիրելու

Կապույտ հակինթ -  խորհրդանշում է հանդարտություն, իսկ կարմիրը կամ վարդագույնը` ազարտ և ագրեսիա, սպիտակ հակինթը կայունության խորհրդանիշն է

Թրաշուշան - այս ծաղիկները պատմում են ուժեղ մարդու մասին, ով չի սիրում հանձնվել

8acde19d80320582d04ac2259ba93025

Կալա - ձեր երկրպագուն խոնարհվում է կանացի գեղեցկության առջև

Շուշան - խորհրդանշում է մաքրություն և հնազանդություն

Նարցիս - սպիտակը` համակերպվելու խորհրդանիշն է, իսկ դեղինը ձեր ընտրյալին կպատմի իր անկրկնելիության մասին

Օրխիդեա նվիրում են միայն սիրելի կանանց, քանի որ դրանք նրբության, խնամակալության խորհրդանիշն են