21:49 , 4 ապրիլ, 2015
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ: 49կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում համառ պայքարում զիջելով ղազախ մարզիկին նվաճեց արծաթե մեդալ: Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: