Ֆրանսիական հեղինակավոր «Afrique Asie» պարբերականում հրապարակվել է Ֆրանսուա Ժան դ Օթեի հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ


17:15 , 4 ապրիլ, 2015

Ֆրանսիական հեղինակավոր «Afrique Asie» պարբերականի ապրիլյան համարում հրապարակվել է բելգիացի հայտնի լրագրող Ֆրանսուա Ժան դ Օթեի հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 
Հոդվածում ներկայացվում է Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրականացման պատմությունը` հասնելով մինչև մեր օրեր, երբ թուրքական իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը շարունակվում է: Անդրադարձ է կատարվում նաև աշխարհասփյուռ հայկական սփյուռքին, ինչպես նաև Հայաստան – Սփյուռք կապերին: