16:42 , 4 ապրիլ, 2015
Armlur.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից:
Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից: ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի երկխոսություն: Նա նշել է, որ հայ-կիպրական միջպետական հարաբերություններում հատուկ դեր է վերապահված օրենսդիր մարմիններին: Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերություններն առանձնանում են իրենց շարունակական ակտիվությամբ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակնկալում է, որ երկու խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, սակայն դրանց կարգավորման միջոցների առումով ընդհանուր մոտեցումը նույնն է՝ առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանի համար այս ձեւաչափը չունի այլընտրանք, եւ սա է մեր սկզբունքային դիրքորոշումը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ