16:36 , 4 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայում հրադադարի ռեժիմը խախտում են երկու հակամարտող կողմերը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքերով՝ ներկա պահին քննարկվում է հակամարտության գոտուց 100 մմ-ից ցածր տրամաչափի զենքերը հետ քաշելու ուղղությամբ։
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը Մինսկի համաձայնությունը չեղյալ հայտարարելու պատճառ չի հանդիսանա։