16:27 , 4 ապրիլ, 201522 Ացտեկներին այս անունը եվրոպացիներն են տվել, իսկ իրենք իրենց Մեքսիկա էին անվանում։

21 Մահացած ացտեկներին սովորաբար թաղում էին հենց իրենց տան տակ։

20 Երբեմն նրանք մահացածի հետ թաղելու համար շուն էին սպանում՝ հավատալով, որ վերջինս կուղեկցի մահացածին կյանքից հետո։

19 Երբեմն նրանք իրենք իրենց կամ սեփական երեխաներին ստրկության էին մատնում պարտքերը մարելու դիմաց։

18 Ացտեկների ստրուկները կարող էին բավականաչափ ծառայելու դեպքում գնել իրենց ազատությունը։

17 Ացտեկների մայրաքաղաքը Տենոչտիտլանն էր, այն կառուցված էր լճի կենտրոնում։ Այսօր այն հայտնի է որպես Մեխիկո, իսկ գետը հիմնականում չորացած է։

16 Տենոչտիտլանում հատուկ աշխատակիցներ կային, որ քաղաքը մաքրում էին աղբից։

15 Այն ժամանակ, երբ եվրոպացիները հայնաբերեցին Տենոչտիտլանը, այն ավելի մեծ էր, քան եվրոպական շատ քաղաքներ։

14 Թեպետ նրանք բավականին քաղաքակիրթ էին, նրանք այդպես էլ չհայտնաբերեցին անիվները և չօգտվեցին դրանից։

13 Բացի այդ, նրանք չունեին երկաթ կամ պողպատ։

12 Նրանք առաջին հասարակություններից էին, որ կրթության համակարգ ստեղծեցին երեխաների համար։

11 Ացտեկներին ի վերջո պարտության մատնեց եվրոպական հիվանդությունը։

10 Նրանց լեզուն՝ նահուատին, նկարների տեսքով հիերոգլիֆային գիր ուներ։

9 Նրանք օգտագործում էին իրենց լեզուն զոհաբերություններից մինչև հարկերի մասին մանրամասն արձանագրությունների համակարգ կազմելու համար։

8 Լեգենդի համաձայն՝ ացտեկները ճակատամարտեր էին սկսում իրենց թշնամիների հետ, որպեսզի երկու կողմերն էլ կարողանան գերեվարված մարդիկ ձեռք բերել զոհաբերությունների նպատակով։

7 Նրանք հաճախ «ուլլամալիզտլի» կոչվող գնդակով խաղն էին խաղում, որի ժամանակ նրանք պետք է կարողանային ռետինե գնդակը հանել չափազանց փոքր օղակների միջով այնպես, որ այն գետնին դիպչեր։ Կարելի էր միայն ծնկները, արմունկները, գլուխն ու ազդրերն օգտագործել։

6 Ացտեկները Կենտրոնական Ամերիկայի մյուս քաղաքակրթությունների հետ միասին առաջինն էին, որ շոկոլադը ներկայացրեցին եվրոպացիներին։

5 Իրականում շոկոլադ բառը ծագում է նահուատիի «chocolātl» բառից և փոխառվել է անգլերեն ու իսպաներեն լեզուներում։

4 Ացտեկները կարծում էին, որ կակաոյի սերմը նվեր էր աստվածների կողմից, և նույնիսկ սկսում են այն օգտագործել բուժման մեջ։

3 Նրանց շոկոլադը տարբերվում էր մեր օրերոում օգտագործվող շոկոլադից։ Այն իրենից ներկայացնում էր տարբեր համեմունքներով հագեցած դառը խմիչք։

2 Նրանք և իրենց հարակից թշնամի ցեղերը հարձակման են ենթարկվել ու նվաճվել իսպանացի զորավար Հերնանա Կորտեսի կողմից։

1 Տենոչտիտլանի վերջին ճակատամարտի ժամանակ ենթադրվում է, որ մոտ քառորդ միլիոն մարդ է մահացել։ Կորտեսն այնուհետև փլատակների վրա հիմնեց Մեխիկո քաղաքը։
