Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել և եկել այն եզրակացության, որ շաբաթվա ընթացքում 4 ձու ուտելը զգալի նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը:
Գիտնականները 20 տարվա կտրվածքով ուսումնասիրել են 42-60 տարեկան 2330 տղամարդու առողջական վիճակը: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական 4 ձու են կերել, 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը 37%-ով ցածր է նրանց համեմատ, ովքեր կերել են 1-2 ձու: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ ձուն հավասարակշռում է օրգանիզմում գլյուկոզայի քանակը:
Պարզվել է նաև, որ միայն 4 ձուի դեպքում է նվազում 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը, իսկ ավելի շատ քանակությամբ ձուն ավելի դրական արդյունքների չի բերել:
