15:50 , 4 ապրիլ, 2015
Lurer.com-ը գրում է.
Գերմանական Germanwings ավիաընկերության ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն՝ հղում անելով իտալական Corriere della Sera պարբերականին:
Ինքնաթիռը, որը գնում էր Հանովերից Հռոմ, արտահերթ վայէջք է գործել, քանի որ սրահում միանգամից մի քանի մարդ իրեն վատ է զգացել: Ուղևորներին բարձրախոսով դիմած հրամանատարն ուղևորներին հաղորդել է, որ ուղևորներից մի քանիսն ու անձնակազմի անդամները վատ են զգացել, և որոշում է կայացվել փոխել ուղղությունը:
Վայրէջքից հետո օդանավ են բարձրացել բուժաշխատողները: Ըստ տեղեկությունների՝ տուժողները սրտխառնոցի ուժեղ նոպաներ են ունեցել: