15:01 , 4 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Գիտնականները եկել են եզրահանգման, որ դասապատրաստման պրոցեսում երեխաների ամենամեծ օգնականը լռությունն է: Եվ հենց լռությունն է օգնում նրանց կենտրոնանալ ու արագորեն լուծել խնդիրները: Ուսումնասիրություն կատարած մասնագետները պնդում են, որ դասարաններում պետք է լինի ճշգրիտ ակուստիկա և պարտադիր ձայնամեկուսացում:
400 դպրոցականների հետ նրանց կատարած փորձարկման ընթացքում նրանք պարզել են, թե որքանով են ֆոնային աղմուկը և ակուստիկան ազդում աշակերտների հաջողության վրա: Երեխաներին բաժանել են երեք խմբի՝ կախված սենյակի ակուստիկայից:
Պարզվել է, որ լռության պայմաններում աշակերտները բարեհաջող են լուծել խնդիրները: Հետազոտողները նման իրավիճակը կապում են այն բանի հետ, որ երեխաները մշտապես փորձում են անտեսել կողմնակի աղմուկը, և դա նվազեցնում է խնդիրների վրա իրենց կենտրոնանալու մակարդակը: Երեխայից մեծ ջանք է պահանջվում խնդիրների լուծման համար, այդ պատճառով էլ նրանց մշտապես ինչ-որ բան շեղում է, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փորձում են ուշադրություն չդարձնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ