Հայ բռնցքամարտիկները նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալ


14:55 , 4 ապրիլ, 2015

Հայ բռնցքամարտիկները նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալLife.panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ : 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում համառ պայքարում զիջելով ղազախ մարզիկին նվաճեց արծաթե մեդալ : Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի: