Լոռու մարզի քաղաքներում թաց ձյուն է տեղում


13:22 , 4 ապրիլ, 2015

k5v4ggCN5TnCyDTU5e4IMQCr8i1in.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թաց ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: