Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշով շախմատիստին


13:06 , 4 ապրիլ, 2015

ԱՄՆ առաջնության 3-րդ տուրում Սևյանը սև խաղաքարերով հաղթել է Ուեսլի Սոյին: Սա Սևյանի առաջին հաղթանակն էր առաջնությունում, մինչև այս նա առաջին տուրում զիջել է Վարուժան Հակոբյանին, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացել Գատա Կամսկու հետ: Այժմ երիտասարդ գրոսմայստերն ունի 1.5 միավոր:
2014-ի նոյեմբերի 23-ին շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Սամվել Սևյանը չորս հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտին Սևյանի վարկանիշը հասավ 2500, որի շնորհիվ նա ստացավ գրոսմայստերի կոչում:

Այժմ Սամվելը վեցերորդն է աշխարհի երիտասարդ շախմատիստների վարկանիշում: Սամվելի հաջորդ նպատակն է հասնել 2600 վարկանիշի, ինչը թույլ կտա նրան հրավերներ ստանալ ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից: