Զատկի տոնին ընդառաջ կանաչեղենը թանկացել է 20-50 տոկոսով


12:55 , 4 ապրիլ, 2015

 Զատկի տոնին ընդառաջ կանաչեղենը թանկացել է 20-50 տոկոսովPanorama.am-ը գրում է.

«Հույս ունեի, որ Զատիկի տոնին թանկացումներ չեն գրանցվի, սակայն, ցավոք սրտի, այսօր նկատեցի, որ որոշ ապրանքներ արդեն իսկ թանկացել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքերով՝ կանաչեղենը թանկացել է 20-50 տոկոսով, սակայն նախորդ տարվա համեմատ կանաչեղենն ավելի էժան է վաճառվում. «Նախորդ տարվա ձմեռը խիստ էր և դա էր պատճառը, որ Զատկի տոնին շուկայում կանաչեղենն ավելի թանկ գնով էր վաճառվում»:

Կ. Չիլինգարյանն այս թանկացումները կապում է մի շարք գործոնների հետ: Մասնավորապես՝ վերավաճառողների, որոնք գյուղացուց բանջարեղենը, կանաչեղենը ձեռք են բերում ավելի էժան և վաճառում կրկնակի կամ եռակի թանկ գնով. «Խնդիրները խորն են: Տնտեսական վիճակը բերել է նրան, որ մարդիկ աշխատանք չունենալու պատճառով դարձել են վերավաճառողներ և տաքսու վարորդներ»:

Նա նշեց նաև, որ թեև կանաչեղը թանկացել է, սակայն հավկիթի, ձկան թանկացում չկա. «Այսօր այն ապրանքները, որոնք մեծ քանակությամբ են արտադրվում և վաճառվում խոշոր խանութներում, դրանք գրեթե չեն թանկանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ