12:42 , 4 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում Միխայիլ Գորբաչովի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնում է TASS-ը: Երկրի ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահը չի տուժել:
Գորբաչովի մեքենայի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը, հայտնում է գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Վթարից հետո Գորբաչովը վթարի վայրը լքել է այլ մեքենայով:
Նա Lifenews հեռուստաալիքին պատմել է, որ երկրորդ մեքենան է վնասվել, վարորդը չի տուժել:
Գորբաչովը հավելել է, որ չգիտի, թե ով է վթարի մեղավորը: «Մենք ընթանում էինք ընդհանուր գծով՝ բոլոր մեքենաների հետ»,- ասել է նա: