12:36 , 4 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել լուծարել «Նավթագազ» ընկերությունը։ Նրա կարծիքով՝ ընկերությունն ավելորդ «վայր» է, որտեղ ծաղկում է կոռուպցիան։ Իր դիրքորոշումը նա հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ, փոխանցում է lenta.ru-ն։
«Ուկրաինական գազի մեծ մասն արդյունահանում է «Ուկրգազդոբիչա» (Укргаздобыча) ընկերությունը և վաճառում այն «Նավթագազին»»,- УНН-ը մեջբերում է նրա խոսքերը։ Ըստ նրա՝ Ուկրաինայում գազի արդյունահանման ինքնարժեքը 23.5 դոլար է 1000 խմ-ի համար։ Դա, ըստ նրա, հաշվապահական փաստաթղթերից է վերցված, իսկ իրականում այդ թիվը ցածր է։
««Ուկրգազդոբիչան» գազ է արդյունահանում, «Ուկրտրանսգազը» (Укртрансгаз)՝ մատակարարում։ Այս կառույցները պետք է թողնել, իսկ կոռուպցիայի կենտրոն «Նավթագազը»՝ լուծարել»,- ասել է նա։