ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը


12:30 , 4 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող S.R. NO. 33 բանաձևը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով asbarez.com-ը, բանաձևում, մասնավորապես, նշված է.

«Սենատը միանում է Հավայիների հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»:

Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրման գործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

ԱՄՆ 50 նահանգից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը