13:30 , 4 ապրիլ, 2015
168.am-ը գրում է.
Ատամի ցավն անսպասելի և հանկարծակի է սկսվում: Այն հիմնականում ի հայտ է գալիս գիշերվա կեսին, երբ քնած ենք, կամ, երբ հեռու ենք մոտակա ատամնաբուժարանից: timefornaturalhealthcare.com-ը ներկայացրել է հրաշալի տնական միջոց, որը կօգնի ազատվել ատամի անտանելի ցավից: Այդ տհաճ ցավի լուծումը բոլորիս հայտնի մեխակն է: Սա համեմունք է, որն ունի քաղցր համ և շատ առողջարար հատկանիշներ: Մեխակը հզոր ցավազրկող, հականեխիչ հատկանիշներ ունի և պարունակում է էուգենոլ, որը դադարեցնում է ցավը, մաքրում բերանի խոռոչը և կարող է վերացնել բերանի տհաճ համն ու հոտը: Գոյություն ունի 3 ձև, որոնց միջոցով կարող եք ազատվել ատամի ցավից՝ օգտագործելով մեխակը, կախված տանը եղած մեխակի տեսակից:
Աղացած մեխակ
Կես թեյի գդալ աղը լուծեք տաք ջրում: Բերանը ողողեք այդ խառնուրդով: Վերցրեք մի պտղունց աղացած մեխակ և դրեք ցավացող ատամի վրա: Սպասեք մի փոքր, մինչև մեխակը կսկսի գործել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ