Ինչպե՞ս են ծնվում աստղերը. բացահայտում ենք տիեզերքի գաղտնիքները (PHOTO, VIDEO)


12:14 , 4 ապրիլ, 2015

Այս յուրօրինակ լուսանկարներում լույսն այնքան երկար է ճանապարհորդել, որ 4,200  տարի է պահանջվել, որպեսզի այն հասնի այստեղ։ Սակայն չնայած հեռավորությանը՝ գիտնականների պնդմամբ այս լուսանկարները բացահայտում են այն հսկայական ուժերը, որոնք գործադրվում են, երբ նոր աստղ է ծնվում։

Այս երկու լուսանկարները նկարվել են 18 տարվա տարբերությամբ։ Առաջին լուսանկարը նկարվել է 1996 թ.-ին Նյու Մեքսիկոյից, և դրա հեղինակը Կարլ Ջանսկին է։ Երկրորդ լուսանկարը նկարվել է աստղագետների միջազգային թիմի կողմից անցյալ տարի։ Աստղագետների թիմում ընդգրկված էին Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի աշխատակիցները։

This artists illustration shows the development of W75N(B)-VLA-2. On the left, a hot wind from the young star expands nearly spherically, as seen in 1996. On the right right, as seen in 2014, the hot wind has been shaped by encountering a dusty, doughnut-shaped torus around the star and appears elongated

Աստղը՝ հայտնի որպես W75N(B)-VLA2, 300 անգամ ավելի պայծառ ու ութ անգամ ավելի մեծ է, քան արևը, թեպետ այն քողարկված է տիեզերական փոշու սև ամպով։ Աստղագետներին ամենից ավելի շատ ապշեցրել է գերթեժ էլեկտրականացած քամիների մանուշակագույն հատվածի ձևի փոփոխությունը։ Էլեկտրականացված քամիները ժայթքում են այս երիտասարդ աստղից։ Գիտնականների նկատած զգալի փոփոխությունները պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են երիտասարդ նախաաստղերը վերածվում լիարժեք աստղերի։ Լուսանկարները՝ ստեղծված Նյու Մեքսիկոյի անապատում տեղադրված ռադիոաստղադիտակների արբանյակներից ստացված տվյալների շնորհիվ, ցույց են տալիս, որ էլեկտրականացված քամին հեռանում է աստղից այնքան, մինչև որ դրա ընթացքը դանդաղում է դրա շուրջ առկա սև ու դեղին ամպի պատճառով։

1996 թ.-ին նկարված լուսանկարում աստղը շրջապատված է համեմատաբար ավելի փոքր հատվածում տարածված տիեզերական քամով։ Սակայն 18 տարի անց այն ընդարձակվել է՝ ստանալով ռեգբիի գնդակի կառուցվածք. փոշին փքաբլիթի ձև է ստացել աստղի շուրջ  և այլևս նախկին ուժգնությամբ չի դիմագրավում բևեռների հատվածի տիեզերական քամուն։ Մեքսիկայի ինքնավար համալսարանի աստղագետ Կառլոս Կառասկո Գոնսալեսը նշել է. «Համեմատությունը չափազանց կարևոր է։ Մենք տեսնում ենք կտրուկ տարբերությունն իրական ժամանակում։ Այսպիսով, այս օբյեկտը մեզ հրաշալի հարավորություն է տալիս հետագա մի քանի տարիներին ուսումնասիրել, թե ինչպես է երիտասարդ աստղն անցնում իր ձևավորման վաղ փուլերը»։

Հետազոտական թիմը շարունակելու է ուսումնասիրել աստղը, որպեսզի համապարփակ պատկերացում կազմի դրա զարգացման մասին։ Նմանատիպ ուսումնասիրությունները շատ կարևոր են, քանի որ մենք շատ ավելի աղոտ պատկերացում ունենք խոշոր երիտասարդ աստղերի, քան արևի տիպի աստղերի զարգացման մասին։