Գիտնականները հայտնաբերել են բույս, որը բազմանում է միայն լիալուսնի ժամանակ


11:47 , 4 ապրիլ, 2015

rastenie_luna1in.am-ը գրում է.

Գիտնականները հայտնաբերել են բույս, որը բազմանում է միայն լիալուսնի ժամանակ: Թույլ փշատերևը (Ephedra foeminea) փշատերևների չծաղկող հայրենակիցն է: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակված են Biology Letters ամսագրում:

Բուսաբաններն այդ տեսակի կենսագործունեությունն ուսումնասիրելու արդյունքում պարզել են, որ բազմացման համար նրանք քաղցր հեղուկով փոքր կիսաթափանցիկ գնդիկներ են առանձնացնում, որոնք գրավում են փոշոտող միջատներին: Հետաքրքիր է, որ այն, ինչ նրանք անում են, լինում է բացառապես լիալուսնի դեպքում:

E. foeminea-ի գնդիկներն առանձնանում են կոնաձև իգական սեռական օրգաններից, որտեղ առաջանում են սերմերը: Եթե փոշոտողները դիպչում են գնդիկներին, նրանց փոխանցող փոշին հեղուկների միջոցով կլանվում է իգական սեռական կոն-օրգանների կողմից, որտեղ էլ տեղի է ունենում բեղմնավորում:

Բուսաբանները դեռ պետք է պարզեն, թե ինչու է E. foeminea-ի կյանքն այդքան կախված լուսնային ցիկլից: Հայտնի է, որ կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ Լուսնի վրա են կենտրոնանում իրենց կենսագործունեության շատ ոլորտներում: Օրինակ՝ լիալուսինը հատուկ դեր ունի տարբեր ծովախեցգետինների, ջրային թռչունների, գոմաղբի բզեզների կենսական ցիկլերում: Սակայն E. foeminea-ն կարող է միակ բույսը լինել «լուսնապաշտների» մեջ: